Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Գործարք՝ ընդդեմ քաղաքակրթական արժեքների

Գործարք՝ ընդդեմ քաղաքակրթական արժեքների
15.02.2026 | 14:34

Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք՝ տարակուսած, ոմանք «կայֆ են բռնում» հայերի վրա։

Դե ինչ, մենք էլ կարող ենք «կայֆ բռնել» արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման «քրիստոնեական» արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։

Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի` հայերի կատորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո, պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։

Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետևանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ